2429 դիտում
21:31 22-02-2017
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բ. Բուզետոյին
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին, Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին և ՄԱԿ ՓԳՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուին:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության ընդլայնումը բնական և տեխնածին աղետների ժամանակ բնակչության պաշտպանության, դիմակայունության մակարդակի բարձրացման, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրների շուրջ:
Միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրելով աղետներին ազգային դիմակայունության մակարդակի բարձրացման խնդիրներին՝ նախարար Տոնոյանը շեշտեց, որ աղետների ժամանակ առավել խոցելի են կանայք, երեխաները, հաշմանդամներն ու տարեցները, ուստի հարկ է առավել մեծ ուշադրություն դարձնել վերջիններիս պատրաստվածությանը ճգնաժամերին արձագանքելու հարցում:
Կողմերը կարևորեցին նաև ճգնաժամերի ժամանակ տարածաշրջանում կայունության պահպանման հիմնախնդիրը, մասնավորապես՝ աջակցությունը բնական աղետների ժամանակ բնակչության տարհանման հարցերում:
Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ծրագրեր մշակել աղետների ռիսկի նվազեցման և բնակչության պաշտպանության ու դիմակայունության բարձրացման բնագավառներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2289 դիտում
15:32 30-01-2018
Վարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին
1304 դիտում
17:30 21-11-2018
Քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին
Այս բաժնից
361 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
769 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը