211652_close_icon
views-count2821 դիտում article-date 09:43 23-02-2017

Աբրահամ Մանուկյանին կփոխարինի որդին՝ Արթուր Մանուկյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում և հաջորդ ԱԺ‐ում նա այլևս չի լինի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորն ինքը: «Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին»,‐ ասաց նա: Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11‐րդ տեղում է նրա որդին՝ Արթուր Մանուկյանը: Հայր Մանուկյանի փոխանցմամբ՝ որդին հիմա մեծաքանակ ներկրումներով և մեծածախ վաճառքով զբաղվող «Մեծ» ընկերության տնօրեն է արտաքին հարաբերությունների գծով: Արդյոք ինչ‐որ խնդիրնե՞ր են առաջացել դաշինքի ներսում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերը համարվող Աբրահամ Մանուկյանն այս ցուցակում չի ընդգրկվել: «Որևէ խնդիր չկա, ես ու Գագիկ Ծառուկյանը նորից ընկերներ ենք: Ես մեր ընտրատարածքում նորից աշխատելու եմ Ծառուկյան դաշինքի օգտին»,‐ հավելեց նա: Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը նաև Երևանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԻՆ փոխնախարար Ներսիկ Նազարյանի փեսան է»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր