211652_close_icon

Էդգար Առաքելյանին ԱԺ-ում կփոխարինի Երևանի ավագանու անդամ Արթուր Մանուկյանը

views-count1845 դիտում article-date 12:24 30-08-2019
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ հրաժարվում է պատգամավորական մանդատից: Ցուցակում նրան հաջորդում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը: «Ես միայն իր հայտարարությունն եմ կարդացել: Այլ բան չեմ կարող ավելացնել կամ պակասեցնել: Իհարկե, դեռ չեմ փոխարինում: Ընթացակարգ կա, ըստ որի նա կարող է դեռ հրաժարվել իր հայտարարությունից, և հետո պետք է ԱԺ-ի նախագահի հետ վերջնական որոշման գա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Մանուկյանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է, որ պատճառը ոչ թե քաղաքական է, այլ՝ անձնական:

Նմանատիպ նյութեր