1822 դիտում
18:24 23-02-2017
ԼՂՀ խորհրդարանում մեկնարկել են 5-րդ նստաշրջանի աշխատանքները
Այսօր՝ փետրվարի 23-ին, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը գումարել է 5-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:
Մուտքի խոսքում, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է 2017թ. հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանի կատարած աշխատանքները և անդրադառնալով Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին` շնորհավորել է բոլորին Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու և այն իր տրամաբանական ավարտին հասցնելու կապակցությամբ:
«Փետրվարի 20-ին Սահմանադրության հանրաքվեով մենք վերահաստատեցինք 1988թ. փետրվարյան օրերի ազատագրական պայքարի մեր գլխավոր բանաձեւումը՝ իր պատմական հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու մեր ժողովրդի վճռականությունը»,- նշել է ԱԺ նախագահը:
ԱԺ 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատվել են փետրվարի 20-ի լրացուցիչ ընտրություններով թիվ 5 ընտրատարածքից ընտրված Վիլեն Սաֆարի Սաֆարյանի պատգամավորական լիազորությունները:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագրով Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը նախորդ տարի նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ինչի արդյունքում, ԱԺ Կանոնակարգի համաձայն, դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները:
Անցնելով օրակարգային մյուս հարցին՝ խորհրդարանը որոշում է ընդունել ԱԺ հինգերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Քվեարկության արդյունքներով հաշվիչ հանձնաժողովի կազմում վերընտրվել են Ռամելա Դադայանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Գագիկ Բաղունցը:
2016 թվականի գործունեության մասին հաղորդումներ են ներկայացրել ԼՂՀ Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:
Պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին և ստացել համապատասխան պարզաբանումներ:
Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Հայկ Խանումյանը, Ռամելա Դադայանը, Արսեն Առստամյանը և Վարդգես Բաղրյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է, և, համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Նմանատիպ նյութեր
5311 դիտում
19:10 28-02-2018
Արցախի Հանրապետության խորհրդարանում մեկնարկել են 7-րդ նստաշրջանի աշխատանքները
3213 դիտում
13:26 28-03-2017
Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել են ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքները
2092 դիտում
19:13 26-09-2019
ԱՀ Ազգային ժողովում մեկնարկել են տասներորդ նստաշրջանի աշխատանքները
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը