ՌԴ Նովգորոդի հիվանդանոցում հարբած տղամարդը դաժան ծեծի է ենթարկել բժշկական անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Նովգորոդ քաղաքի հիվանդանոցում հարբած տղամարդը դաժան ծեծի է ենթարկել բժշկական անձնակազմին, ինչի հետևանքով 3 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Տղամարդը բժշկի է դիմել հիվանդանոց՝ մինչ այդ սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով, ինչի հետևանքով նա դեմքի վնասվածքներ էր ստացել: Սակայն այստեղ նույնպես շարունակել է ագրեսիվ դրսևորել իրեն:
Սկզբից նա ծեծի է ենթարկել անվտանգության տարեց աշխատակցին: Այնուհետև՝ բուժքույրին և սանիտարուհուն:
Ստացած հարվածներից բուժքույրը ուղեղի ցնցում է ստացել, իսկ սանիտարուհին՝ գանգի բազմաթիվ կոտրվածքներ: Վերջինս այսօր՝ փետրվարի 24-ին, վիրահատության կենթարկվի:
Ըստ տեղի ոստիկանության ներկայացուցչի՝ տղամարդը ձերբակալվել է: