211652_close_icon
views-count5083 դիտում article-date 09:51 25-02-2017

Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, և չի բացառվում, որ մի օր նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Արցախի հիմնախնդրի կարգավորման թեմային: «Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա կամ մի ինչ-որ այլ երկիր: Ստատուս-քվոյի փոփոխությունը դիտարկել միայն սահմանների կամ ռազմաքաղաքական առումով սխալ է, որովհետև ստատուս-քվոն առաջին հերթին պետք է իրենց ուղեղներում փոխվի, եթե իրենց ուղեղներում չի փոխվել, այսինքն՝ նույն կարծր դիրքորոշումն է, նույն ագրեսիան, նույն ռեվանշիզմը, ապա այն չի կարող փոխվել նաև այլ հարթություններում»,- ասել է նա` հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարություններին, թե մտադիր է ռուսաստանյան կողմի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի հետ քննարկել ստաուստ-քվոն փոխելու և, ընդհանրապես, Ադրբեջանի ամբողջականության հարցը: Բաբայանը խոսել է նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով. «Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, և չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ: Սա հավանական է»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր