211652_close_icon
views-count4536 դիտում article-date 19:17 25-02-2017

Համատեղ պայքար վարակիչ հիվանդությունների դեմ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) միջև ստորագրվել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում երկու երկրի միջև կզարգանա համագործակցությունը բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության բնագավառում։ Այդ նպատակով տեղեկատվություն կփոխանակվի սանիտարահամաճարակային իրավիճակի միջսահմանային փոխանցման համար վտանգ հանդիսացող վարակիչ հիվանդությունների համաճարակային օջախների առաջացման վերաբերյալ։ Իսկ դրանց առաջացման դեպքում կիրականացվեն համատեղ միջոցառումներ` ուղղված բռնկման վերացմանը և վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման բացառմանը: Հուշագրի համաձայն կողմերը համատեղ հետազոտություններ կիրականացնեն վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման, անհապաղ ախտորոշման միջոցների մշակման և կիրառման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև դեղակայունության ուսումնասիրման նպատակով: Այժմ համատեղ առաջարկություններ են մշակվում անհատույց նյութատեխնիկական աջակցության և կադրերի պատրաստման վերաբերյալ: Հուշագիրը հիմք ընդունելով` համաձայնագիր է ստորագրվել նաև ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի միջև: Վերջինիս շրջանակում արդեն իսկ տարբեր ուղղություններով իրականացվում է 4 գիտահետազոտական աշխատանք։ Այդ նպատակով Մոսկվայում կազմակերպվել են համատեղ սեմինարներ։ Հայաստանից մասնակցել և վերապատրաստվել է 20 մասնագետ: Գիտահետազոտական աշխատանքները կավարտվեն 2018թ. վերջին:

Նմանատիպ նյութեր