211652_close_icon
views-count1522 դիտում article-date 16:51 09-04-2019

Արսեն Թորոսյանը Աշխաբադում կկիսվի ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի Հայաստանի փորձով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Աշխաբադում մասնակցում է ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներին նվիրված եվրոպական բարձր մակարդակի համաժողովին։ Նախարարն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Կներկայացնեմ մեր երկրի փորձը և մեր պլանները՝ պայքարելու այդ հիվանդությունների դեմ։ Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ»,-նշված է Թորոսյանի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր