Մոսկվայի ոստիկանները մայրաքաղաքի հարավում առյուծի ձագեր են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի ոստիկանները ՌԴ մայրաքաղաքի հարավում առյուծի ձագեր են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ren.tv-ն:
2 կորյունները գտնվել են ոչ բնակելի տարածքում՝ արդյունաբերական գոտում՝ Նիկոպոլսկայա փողոցում:
Ոստիկանները այս պահին պարզում են գիշատիչների տիրոջ ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ձագերը 5-6 ամսական են: Նրանց, ամենայն հավանականության, կհանձնեն Մոսկվայի կենդանաբանական այգի: