211652_close_icon
views-count1262 դիտում article-date 21:29 28-02-2017

Փրկարարները վատառողջ բնակիչներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին

Փետրվարի 28-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Հ.Վերդյան փողոցի թիվ տներից մեկի մոտակա խորդանոցի տանիքում գտնվող վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 28-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1936 թ. ծնված Հ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 28-ին, ժամը 10:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1956 թ. ծնված Ն. Շ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր