211652_close_icon
views-count3392 դիտում article-date 11:08 01-03-2017

Օսկանյանի մութ անցյալը. «Դեմ լինելը լինում է մեկ ձևով՝ հրաժարական տալով». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը լրագրողների հարցին՝ ձեր ժամանակ, երբ նախարար էիք, քաղբանտարկյալներ չկայի՞ն, պատասխանել էր. «Եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել էդ բոլորին»: «Առավոտ»-ի հետ զրույցում Օսկանյանի պաշտոնավարման ժամանակ քաղբանտարկյալ դարձած Ալեքսանդր Արզումանյանը թարմացրել է պարոն Օսկանյանի հիշողությունը: «Ես խորհուրդ կտայի, որ նա ընթերցեր պետքարտուղարության Մարդու իրավունքների տարեկան զեկույցները: 2003-ին, երբ նախագահական ընտրություններ էին, երկու փուլերի արանքում, ըստ պետքարտուղարության, եղել է 200-ից ավելի բերման ենթարկված, որոնցից 35-ը ստացել է վարչական կալանք: 2004-ի ապրիլյան դեպքերը թող հիշի, որոնցից հետո նույնպես զեկույցներ եղան: Էլ չեմ ասում մարտի 1-ի դեպքերից հետո հազարավոր բերման ենթարկվածներին, հազարավոր ապօրինի խուզարկումները, մի քանի հարյուր ձերբակալությունները եղել են իր օրոք: Դրա մասին չհիշելը կասկած է առաջացնում, որ ինքը կարող է ադեկվատ ներկայացնել իր ընտրողին Ազգային ժողովում»: Մեր հարցին՝ Վարդան Օսկանյանը ասում է, որ եթե եղել են քաղբանտարկյալներ, ինքը դեմ է եղել, Դուք իր այդ դեմ լինելը զգացե՞լ եք որևէ կերպ, Ալ. Արզումանյանը պատասխանեց. «Դեմ լինելը լինում է մեկ ձևով՝ հրաժարական տալու տեսքով, ուրիշ դեմ լինել չկա»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր