2364 դիտում
11:17 02-03-2017
Սա այն մոտեցումը չէ, ինչ Հայաստանը պետք է ունենա. Ֆրանկ Էնգել. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. ««Սա հենց Հայաստանի Հանրապետության որոշումն է եղել, ավելին, հենց Հայաստանը պետք է որոշի իր տնտեսական կառուցվածքին վերաբերող հարցերը։ Ամեն դեպքում, դուք գուցե չիմանաք, բայց ես մշտապես կասկածանքով եմ վերաբերվել Հայաստանում ընդհանրացված ռուսական տնտեսական հանձնառությանը, ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ սա այն մոտեցումը չէ, ինչ Հայաստանը պետք է ունենա»։
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ պատասխանելով հարցին, Հայաստանը որքանո՞վ կկարողանա իրականացնել համաձայնագրով նախատեսվող բարեփոխումների փաթեթը՝ հաշվի առնելով ԵՄ և ԵՏՄ արժեքային համակարգերի անհամատեղելիությունը։
«Բայց միևնույն ժամանակ՝ պետք է հասկանալ, որ այս դաշտում Ռուսաստանն ուժեղ խաղացող է։ Ներկայումս կարևորն այն է, որ մենք վերցնում ենք այն գործիքները, որոնք հասանելի են, և որոնք կարող ենք լավագույնս կիրառել։ Տնտեսության որոշ ոլորտներում, տրամաբանական է թվում, որ ԵՏՄ-ն երևի թե համակարգայնորեն ավելի մոտ է նրան, ինչ Հայաստանը կարող է տրամադրել, իսկ մյուս բոլոր հատվածներում մենք պետք է փորձենք եվրոպական միտումները ներմուծել։ Այսինքն՝ պետք է օգտվել հնարավորություններից, սա երկու կողմի համար էլ շահավետ կլինի»։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում բանակցված համաձայնագիրն այն փաստաթուղթը չէ, որը կարող էր լինել, եթե Հայաստանը միացած չլիներ Եվրասիական տնտեսական միությանը։ «Բայց այդ անդամակցությունն այսօր փաստ է, ԵՄ-ն հաշվի է առնում այդ անդամակցությունը, և ես լիահույս եմ, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանալու»,- ասել է Էնգելը։
Նրա համոզմամբ՝ Մոսկվան խնդիրներ չի հարուցի համաձայնագրի ստորագրման ճանապարհին, քանի որ բանակցությունները սկսվել են Մոսկվայի գիտությամբ և ԵՄ-ի կողմից՝ այն գիտակցումով, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1595 դիտում
17:45 20-04-2014
Արցախը ժամանակին նվիրել են Ադրբեջանին. Ֆրանկ Էնգել. տեսանյութ
1173 դիտում
10:12 03-02-2015
ԵՏՄ-ն որևէ բացասական ազդեցություն չունի և չի էլ ունենա. Է. Սանդոյան. 168 Ժամ
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
955 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1276 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»