3820 դիտում
14:50 02-03-2017
Hurriyet թերթի գլխավոր խմբագրին հեռացրել են աշխատանքից. իշխանություններին ձեռնտու չի եղել նրա հրապարակումը
Թուրքական առաջատար թերթերից մեկի՝ Hurriyet-ի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը հեռացվել է աշխատանքից. պատճառը հրապարակումն է եղել, ինչը դուր չի եկել թուրքական իշխանություններին։
Ընկերության գլխավոր տնօրեն Վուսլաթ Դողան Սաբանջիի խոսքով՝ նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Ֆիքրեթ Բիլը։
Նշվում է, որ արդեն նախկին գլխավոր խմբագիրը վերջնականապես չի լքի խմբագրությունը, այլ կաշխատի որպես հոդվածագիր։
Խմբագրությունում հայտարարել են, որ Էրգինի՝ «նշված պաշտոնից հրաժարվելու պատճառը հոգնածությունն է», սակայն դրան նախորդել էր սկանդալը՝ կապված «Շտաբն անհանգստացած է» վերտառությամբ հոդվածի հետ, որում մեջբերվել են ռազմական բարձրաստիճան աղբյուրի պատասխանները՝ Թուրքիայի զինված ուժերում տիրող խայտառակ իրավիճակի մասին։
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
10:08 07-09-2015
Անհայտ անձինք փորձել են ներխուժել թուրքական Hurriyet թերթի գլխավոր գրասենյակ
5308 դիտում
23:17 26-08-2017
Օդեսայում ծեծի են ենթարկել տեղական թերթի գլխավոր խմբագրին
2235 դիտում
21:53 12-12-2015
Թուրքական Hürriyet թերթի խմբագրությունը հարձակման է ենթարկվել
Այս բաժնից
610 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
928 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
763 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին