211652_close_icon
views-count5311 դիտում article-date 23:17 26-08-2017

Օդեսայում ծեծի են ենթարկել տեղական թերթի գլխավոր խմբագրին

Ուկրաինայի Օդեսայի մարզում ծեծի է ենթարկվել «Նադդնեստրյանսկայա պրավդա» թերթի գլխավոր խմբագիր Ռոման Վարշանիձեն: Հաղորդում է [url=http://tass.ru/proisshestviya/4509751]tass.ru[/url]-ն: Վարշանիձեն միջադեպը կապել է իր գործունեության և ոմանց համար ոչ հաճելի նյութերի հրապարակման հետ: «Օգոստոսի 25-ին տուն վերադառնալու ճանապարհին ինձ վրա հարձակվեցին երկաթե մահակներով զինված անձինք»,- ասել է նա իր ղեկավարած [url=http://pravdand.com/]թերթում[/url]: Երկաթե մահակներով զինված երկու երիտասարդ Ռոման Վարշանիձեի վրա հարձակվել են օգոստոսի 25-ի երեկոյան: Նրանք մահակներով հարվածներ են հասցրել լրագրողի գլխին: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվողներին: Նրանց մեղադրանք է առաջադրվել «Հարձակում լրագրողի վրա կամ սպառնալիք նրա հասցեին» հոդվածով: Հետաքննությունն այս պահին փորձում է պարզել, թե ով է հարձակման պատվիրատուն: Վարշանիձեի խմբագրած թերթը ցավոտ հարցերի է անդրադարձել՝ տեղական չինովնիկների կոռումպացվածության, բյուջետային միջոցների ոչ բարեխիղճ ծախսերի և հրատապ այլ թեմաների: «Այս միջադեպը ոչ թե կթուլացնի, այլ ավելի կակտիվացնի խմբագրության աշխատանքը»,- խոստացել է Վարշանիձեն:

Նմանատիպ նյութեր