4530 դիտում
09:54 04-03-2017
Ռեյտինգային ընտրակարգն իսկական գլխացավանք է դարձել ՀՀԿ-ականների համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր ԸՕ համաձայն՝ թեկնածուները չեն կարող ընտրատեղամասերում վստահված անձ ունենալ, այդ իրավունքը տրված է կուսակցություններին։ Սա նշանակում է, որ տեղամասերում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ձայները կարող են դրվել ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածուի անվան տակ, ով ուժեղ է այդ ընտրատարածքում և հանձնաժողովի անդամների մեջ իր «մարդն» ունի, միևնույն է՝ ձայները գնալու են կուսակցությանը։
Այս հարցը լրջագույնս քննարկվել է ՀՀԿ-ում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս հարցով պատասխանատու է նշանակել նախագահականի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովիկ Հովսեփյանին՝ ասելով, որ որևէ մեկի ձայնը մյուսի վրա չպետք է դրվի։
«Ես բացարձակապես ռեյտինգային թեկնածուների հետ աշխատելու մտածմունք կամ միտվածություն չունեմ, որովհետև ես իմ աշխատանքն եմ կատարելու, թող իրենք մտածեն, որ մի բուլետինի անգամ սխալմունք թույլ չտան»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Հ. Հովսեփյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4260 դիտում
19:45 15-12-2019
Սիփան Փաշինյան. Ռեյտինգային ընտրակարգն ինձ համար անընդունելի է. Infocom.am
62809 դիտում
09:20 14-10-2017
Ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2290 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1807 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»