3029 դիտում
10:42 04-03-2017
Մինսկի խումբն այսօր վախեցնում է Ադրբեջանին. Ստանիսլավ Տարասով. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. ««Անհանգստացնող մարտեր տեղի են ունենում ԼՂ հակամարտության գոտում, դրանք տեղի են ունենալու։ Բայց ԼՂ հակամարտության ուժային կարգավորման վտանգը հեռացել է։ Ադրբեջանը միայնակ չի համարձակվի պատերազմի գնալ, դա միանշանակ է։ Եթե անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիան համերաշխություն էր հայտնում Ադրբեջանին, ապա ներկայումս ինքն է պայքարում իր տարածքային ամբողջականության համար, քանի որ, եթե Ադրբեջանն ունի ԼՂ հակամարտություն, ապա Թուրքիան էլ այսօր գերզբաղված է քրդական հարցով, իսկ ԱՄՆ-ը այսօր Մերձավոր Արևելքում քրդական պետության ստեղծման նախագիծ է առաջ մղում։ Հասկանո՞ւմ եք՝ դիվանագիտությունը պարտվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվող իրադարձություններին։
Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն ճնշումներ են բանեցնում Ադրբեջանի նկատմամբ։ «Ադրբեջանի ներկայիս արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանախագահները պայմաններ են առաջադրում՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունների կատարում։ Սրանք չեն կատարվում, քանի որ Ադրբեջանը չափազանց մեծ վախ ունի, որ իրեն ԵԱՀԿ-ն կմեղադրի հրադադարի խախտման մեջ, այդ դեպքում գիտե՞ք՝ ինչ կլինի. կսկսվեն պատժամիջոցներ, Ադրբեջանը կհայտարարվի ագրեսոր, կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԱԿ ԱԽ-ում ագրեսորի դեմ բանաձև կարող է ընդունել։ Մինսկի խումբն այսօր այս սցենարով վախեցնում է Ադրբեջանին»,- ասել է Տարասովը՝ նկատելով, որ դիվանագիտական բոլոր կանոնների համաձայն՝ Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
955 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1276 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»