211652_close_icon
views-count2813 դիտում article-date 11:05 04-03-2017

Ազատ խոսքին հաղթել հնարավոր չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վերջնականապես փչացրել է հարաբերությունները լրատվամիջոցների հետ։ Նախ՝ նրա խոսնակի ճեպազրույցին չեն թողել «Նյու Յորք թայմսի» և CNN–ի թղթակիցներին։ Իսկ այնուհետև ԱՄՆ նախագահը հրաժարվել է ներկա լինել Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների ավանդական ընթրիքին։ Դա նախ խոսում է այն մասին, որ Թրամփն անփորձ քաղաքական գործիչ է. նույնիսկ Հայաստանում, որտեղ ԶԼՄ-ները 100 անգամ պակաս ազդեցիկ են, միայն Թոխմախի Մհերի և Շմայսի մակարդակի գործիչներն են, որ չեն հասկանում՝ մամուլի հետ կռիվ տալն անիմաստ է։ Էլ ուր մնաց շատ ավելի ազատ Միացյալ «Նահանգների պայմաններում։ Մյուս կողմից՝ դա Թրամփի յուրահատուկ պոպուլիզմի դրսևորումն է՝ «դուք սաղդ սուտ եք գրում, դուք սաղդ ծախված եք»։ Դա կարող է ամերիկացիների ինչ-որ մի մասին դուր գալ։ Բայց երկարատև հեռանկարում դա սխալ հաշվարկ է լրագրողների դեմ պայքարում նա չի ունենա ազդեցիկ կողմնակիցներ և ի վերջո ստիպված կլինի նահանջել։ Ազատ խոսքին հաղթել հնարավոր չէ։ Երբ քաղաքական գործիչը հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ վրդովվում է, փրփրում է և սկսում է դասեր տալ լրագրողներին, որ նրանք «ճիշտ» հարցեր տան և «ճիշտ» բաներ գրեն, ու գոռգոռալ՝ «ես գիտեմ՝ դուք ում պատվերն եք կատարում», դա խոսում է այդ գործչի ոչ շրջահայաց, ոչ հեռատես լինելու մասին։ Դարձյալ փաստենք՝ գուցե այդ ասուլիսում լինեն լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են այդ վրդովված գործչի շահերը։ Միևնույն է՝ նրանք բնազդաբար, ենթագիտակցաբար այդ «ջղայն» մենախոսությունը ընկալելու են որպես իրենց ուղղված վիրավորանք։ Եթե, իհարկե, նրանք լրագրող են, ոչ թե պատահական մարդիկ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր