211652_close_icon
views-count2540 դիտում article-date 16:17 05-03-2017

Իրաքի զինված ուժերը նոր գրոհ են սկսել Մոսուլի կենտրոնական հատվածն ազատագրելու ուղղությամբ

Իրաքյան բանակը նոր գրոհ է ձեռնարկել Մոսուլ քաղաքի կենտրոնական հատվածի ուղղությամբ, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների վերահսկողության ներքո, հաղորդում է Reuters-ը։ Բանակի բրիգադիր-գեներալ Յահիա Ռասուլի խոսքով՝ իրաքյան ուժերը շարժվում են հարավային ու հարավ-արևմտյան ուղղություններով։ Գործակալությունը նշում է, որ գրոհը 48 ժամով դադարեցվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Նմանատիպ նյութեր