1895 դիտում
17:40 06-03-2017
Վահան Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը
Երեկ՝ մարտի 5-ին, երեկոյան լրատվության հրապարակային աղբյուրներում տարածվել են փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակային մտահոգություններն այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը:
Հաշվի առնելով այդ մտահոգությունները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Վահան Շիրխանյանին, ուսումնասիրել նրա պահման պայմանները և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ:
Այցից հետո վերը նշված հրապարակային մտահոգությունները փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին կատարած զանգի միջոցով:
Վահան Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը:
[b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2139 դիտում
17:15 29-07-2016
Մարդու իրավունքների պաշտպանը Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանների մասին
1437 դիտում
17:40 20-04-2016
Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
Այս բաժնից
607 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
802 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1552 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն