211652_close_icon
views-count1953 դիտում article-date 23:04 06-03-2017

Հայաստանը բժշկական տուրիզմի կենտրոն դարձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար մենք աշխատանքներ ենք տանում. ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանին։ Նախարարին համառոտ ներկայացվել են 1988թ. երկրաշարժից ի վեր կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, այդ թվում` բժիշկների վերապատրաստումներ ինչպես ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում, այնպես էլ` Երևանում։ Ծրագրի կենտրոնում հատկապես մարզային հիվանդանոցներում աշխատող բժիշկներն են։ Բարձր գնահատելով ՀՕՖ-ի երկարամյա գործունեությունը` Լևոն Ալթունյանը կազմակերպության հետ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ` առաջիկա ծրագրերը։ Մասնավորապես ուրվագծվել է Գիտաբժշկական գրադարանի ծառայությունների ընդլայնմանը, ունեցած հնարավորություններն առավել արդյունավետ կիրառելուն ուղղված քայլերը։ Շեշտը դնելով բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգը որակյալ կադրերով ապահովելու խնդրի վրա` նախարար Ալթունյանը նշել է. «Հայաստանը բժշկական տուրիզմի կենտրոն դարձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար մենք մի կողմից աշխատանքներ ենք տանում կլինիկական միջազգային ուղեցույցների և գործելակարգերի տեղայնացման, մյուս կողմից` Մասնագիտական շարունակական զարգացման համակարգն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»։ Անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ ևս համագործակցություն ծավալելու, ինչպես նաև առողջ ապրելակերպի, այդ ենթատեքստում նախադպրոցական և դպրոցական երեխաների սնուցման հարցերին։

Նմանատիպ նյութեր