211652_close_icon

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիական Պալմիրայում պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունը

views-count3992 դիտում article-date 23:35 06-03-2017
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է սիրիական Պալմիրա քաղաքի մոտակայքում պայմանագրային զինծառայող Արտյոմ Գորբունովի մահվան մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Զինծառայողը զոհվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից սիրիական զորքերի դիրքերի վրա իրականացվող հարձակման փորձը հետ մղելու ժամանակ: Աղբյուրի հաղորդմամբ՝ մարտի 2-ին մահացած Ա. Գորբունովին հուղարկավորել են այսօր` մարտի 6-ին, Նիժնի Նովգորոդ քաղաքում, որտեղից էլ նա մեկնել էր Սիրիա: Նա հետմահու պարգևատրվել է մեդալով:

Նմանատիպ նյութեր