211652_close_icon

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ռազմական հարցերով ռուս խորհրդականի մահվան մասին տեղեկությունը

views-count12802 դիտում article-date 23:12 20-04-2017
Ռուս ռազմական հարցերով խորհրդական, մայոր Սերգեյ Բորդովը զոհվել է Սիրիայում գրոհայինների կողմից զինվորական կայազորի վրա իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է TACC-ը: ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է խորհրդականի մահվան մասին տեղեկությունը: Ըստ ՌԴ նախարարության հայտարարության՝ սպան, զբաղվում էր սիրիական ստորաբաժանումների զինվորների վերապատրաստմամբ: Նա թույլ չի տվել ահաբեկիչներին ներխուժել բնակելի թաղամասեր` իր վրա վերցնելով սիրիացի զինծառայողների հրամանատարությունը: Ս. Բորդովին հետմահու ներկայացրել են պետական պարգևի:

Նմանատիպ նյութեր