211652_close_icon
views-count2519 դիտում article-date 11:07 07-03-2017

Հարցեր չառաջացան, թե ինչ գործ ունի ջազմենը քաղաքական ուժի միջոցառմանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քարոզարշավի առաջին օրվա ամենանշանակալի իրադարձությունը դարձավ ՀՀԿ‐ի քարոզչական տեսահոլովակը`«Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ: Տեսահոլովակը կոչվում է «Փոխենք աշխարհը», երգի բառերն ու երաժշտությունը «Ռեինկարնացիայինն» են, ռեժիսորական աշխատանքը`«Շարմ»‐ինը: Քարոզչության տեսակետից այս հոլովակը հաջողված է թերևս միայն հարվածային գործիքներ նվագող վարչապետի կերպարով: Բայց այս ամենը չէ, որ քննարկվում է սույն տեսահոլովակի մասին: Քննարկման թեման լուրջ և խորքային է, մասնավորապես` ի՞նչ բարոյական իրավունքով է «Ռեինկարնացիա» խումբը մասնակցում ՀՀԿ‐ի քարոզարշավին: Խմբի ֆեյսբուքյան էջը ողողված է հայհոյանքներով: Վտանգի տակ է մարտի 8‐ի նրանց համերգը. նախապես տոմս գնած հանդիսատեսը բարձրացված աղմուկի պատճառով վերադարձնում է տոմսերը, ովքեր չէին հասցրել գնել` այլևս չեն գնի, որովհետև իրենք ՀՀԿ ընտրող չեն: Չգիտենք իհարկե քվեախցիկում հայտնվելով ում կընտրեն, ում չեն ընտրի, բայց համերգին հաստատ չեն գնա: Նախօրեին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում քարոզարշավի մեկնարկը տվեց նաև «Ելք» դաշինքը: Միջոցառմանը մասնակցում էր հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը, որի կատարման տակ էլ դաշիքնի թեկնածուները մտան դահլիճ: Այս փաստը որևէ մեկը չնկատեց, հարցեր չառաջացան, թե ինչ գործ ունի ջազմենը քաղաքական ուժի միջոցառմանը: Որևէ մեկը չմեկնաբանեց, թե Վահանգ Հայրապետյանի ներկայությունը նշանակում էր, որ նա համակրում է այդ ուժին և առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է հատկապես «Ելք»‐ին: Քարոզչական նման «անգին» աջակցություն ընդդիմադիր դաշինքը չստացավ»: [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր