2473 դիտում
17:24 07-03-2017
Երևանում անցկացվեց վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը նվիրված աշխատաժողով
Մարտի 7-ին Երևանում անցկացվեց վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը նվիրված աշխատաժողով:
Այն կազմակերպել էին Արդարադատության ակադեմիան և Վենետիկի հանձնաժողովը: Մասնակցում էին ՀՀ վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների 21 դատավորներ, այդ թվում՝ Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը և Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը: Աշխատաժողովին ներգրավված էին Ակադեմիայի դասընթացավար Գնել Մուղնեցյանը՝ որպես ազգային փորձագետ, Վենետիկի հանձնաժողովի ընտրությունների հարցերով փորձագետ, դոկտոր, փաստաբան Սերհիյ Կալչենկոն (Ուկրաինա) և Վենետիկի հանձնաժողովի նախկին անդամ, նախկին դատավոր Մանուել Գոնսալեզ Օրոփեզան (Մեքսիկա):
Բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Վերջինս ողջունեց մասնակիցներին և կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության, ուստի նաև՝ ժողովրդավարական ընտրական գործընթացների արմատավորման տեսանկյունից:
Տեղացի և միջազգային փորձագետների ելույթները նվիրված էին ընտրական վեճերի լուծման եվրոպական չափանիշներին՝ այդ համատեքստում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի խնդրահարույց հարցերին, խախտումները վիճարկելու ընթացակարգերին, ներպետական օրենսդրության առանձին կարգավորումներին և հարցերին: Մասնակից դատավորներն իրենց հարցադրումներով առավել հետաքրքիր և արդյունավետ քննարկման վերածեցին աշխատաժողովը: Ավելին՝ թե՛ մասնակիցները, թե՛ հնչեցված հարցադրումները վկայում էին, որ ընտրված թեման խիստ արդիական է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի
Հանրապետությունում նախանշված համապետական ընտրություններին հաշված օրեր են մնացել:
[b]Արդարադատության ակադեմիա[/b]
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
10:48 23-08-2019
Նախարարությունը շեշտում է իր հավատարմությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությանը
Այս բաժնից
646 դիտում
18:09 06-11-2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով
499 դիտում
17:12 06-11-2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր