2313 դիտում
15:54 27-09-2018
«ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում ԵՄ- ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողով
Երևանում այսօր տեղի է ունեցել «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով ԵՄ-ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողով, որի ընթացքում վեր են հանվել արդարադատության ոլորտում այն առաջնային խնդիրները, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի, Արդարադատության ակադեմիայի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարար Զեյնալյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը և դրանից բխող Գործողությունների ծրագիրը, ինչը հիմք կծառայի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հետագա համագործակցության համար: Ակնկալվում է, որ Կառավարությունը կընդունի Ռազմավարության նախագիծը և Գործողությունների ծրագիրը մինչև 2018 թվականի վերջ: Նախարար Զեյնալյանը ընդգծել է ԵՄ անգնահատելի աջակցությունը ՀՀ արդարադատության ոլորտին և կարևորել գործընկերության շարունակականության ապահովումը:
Դեսպան Սվիտալսկին ևս մեկ անգամ շեշտել է, որ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում: Արդարադատության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-ՀՀ բազմակողմ քաղաքական երկխոսության մեկնարկը կաջակցի ՀՀ իշխանությանը արդարադատության ընդհանուր կառուցվածքի և գործունեության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտային կարիքները և ֆինանսական հնարավորությունները:
Վասիլիս Մարագոսը նշել է, որ արդարադատության ոլորտում բարեփոխումների շուրջ քաղաքական երկխոսությունը կդյուրացնի Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացը, ինչպես նաև կուղղորդի ԵՄ աջակցության վերաբերյալ ապագա որոշումները:
ՔՀԿ ներկայացուցիչները անդրադարձ են կատարել արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտում ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ-ի իրականացման համար Ճանապարհային քարտեզին: Բոլոր շահագրգիռ կողմերը կարևորել են արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման մասով ՔՀԿ-ների հետ համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
2470 դիտում
17:24 07-03-2017
Երևանում անցկացվեց վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը նվիրված աշխատաժողով
Այս բաժնից
574 դիտում
18:09 06-11-2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով
436 դիտում
17:12 06-11-2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր