211652_close_icon
views-count2210 դիտում article-date 10:51 08-03-2017

Կառավարությունը շարունակում է ՊՈԱԿ-ների ֆինանսավորման հարցում բավական շռայլ գտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը, որը դեռևս ամիսներ առաջ ակտիվորեն խոսում էր պետական ապարատը կրճատելու, ոչինչ չանող պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարելու մասին՝ նպատակ ունենալով խնայել բյուջետային միջոցները, այնուամենայնիվ ՊՈԱԿ-ների ֆինանսավորման հարցում բավական շռայլ է գտնվել։ Դեռևս հրապարակված է արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներին հատկացվելիք գումարի չափը։ Ըստ այդմ, «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ին այս տարի կտրվի ավելի քան 20 միլիոն դրամ, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ ավելի քան 1 միլիարդ 161 միլիոն դրամ, «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին՝ ավելի քան 120 մլն դրամ, «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին՝ ավելի քան 47 միլիոն դրամ։ Արտակարգ իրավիճակների նախարարության ՊՈԱԿ–ների ֆինասավորումը դեռ մի տեղ կարող է արդարացված լինել՝ հաշվի առնելով այն գործառույթները, որ իրականացնում է այս գերատեսչությունը, բայց հարց է՝ արդյոք մյուս գերատեսչությունների ՊՈԱԿ-ների նկատմամբ հավասարաչափ մեծահոգի չի գտնվի գործադիրը և կշռայլի գումարներ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր