211652_close_icon
views-count5225 դիտում article-date 09:46 04-07-2017

Առաջին անգամը չէ, որ կարկուտի վնաս­ներից հետո փոխհատուցման շռայլ խոսքեր են հնչում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի մարզում հունիսի 12-ին տե­ղացած ուժեղ կարկուտը շուրջ 4 մլրդ դրամի վնաս է հասցրել գյուղացիներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտ­նեց, որ պարտադիր կլինի ջրի և հողի փոխհատուցումը: «Այժմ հավաքում ենք տվյալները՝ վարկերի հետ կապված, որ տեսնենք՝ ինչ կարգով կատարենք, նաև Սոցապնախարարության կողմից 31 մլն- ից մի քիչ ավելի աշխատանքի դիմաց վարձատրության ծրագիր է լինելու: Այդ տարածքի սոցիալական խմբերին համա­պատասխան գումարներ կտրվեն՝ հողատարածքների վրա աշխատանքներ տանելու»,- նշեց մարզպետը: Նկատենք՝ առաջին անգամը չէ, որ կարկուտի վնաս­ներից հետո փոխհատուցման շռայլ խոսքեր են լինում, սակայն շատ հաճախ դրանք այդպես էլ խոստումներ են մնում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր