38702 դիտում
13:58 09-03-2017
Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Mercedes-ի և Toyota Land Cruiser-ի մասնակցությամբ վթարից. պարզվել է վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է մարտի 5-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու 28 տան բնակիչ, 26-ամյա Կամո Մարգարյանը, իսկ Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իսակովի 44 շենքի բնակիչ, 32-ամյա Հարություն Քիշմիրյանը;
Վթարից հետո վարորդներից Կ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/05/1060663/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 5-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes մակնիշի 34 FT 254 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 34 QA 772 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով մեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկ Mercedes-ն էլ գլխիվայր շրջվել էր։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր Mercedes-ի վիրավոր վարորդին՝ 26-ամյա Կամո Մարգարյանին մոտեցրել էին շտապօգնության մեքենային, որն էլ տեղափոխել էր վիրավորին Հրազդանի բժշկական կենտրոն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+