211652_close_icon
views-count6721 դիտում article-date 16:06 09-03-2017

Տոմաս Տուխել. Մենք մտածում էինք, թե հզոր ենք, բայց «Բարսելոնան»…

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0) իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ՊՍԺ [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/09/1060975/]խաղի[/url] մասին (6:1): «Երբ ես խաղից հետո խաղադաշտը լքեցի, հաշիվը 4:1 էր` հօգուտ «Բարսելոնայի»: Երբ իմ աշխատասենյակ եկա, հաշիվն արդեն 5:1 էր: Ես սիրում եմ «Բարսելոնային»: Թող ՊՍԺ-ն չնեղանա, նրան էլ եմ սիրում: Մենք շատ լավ տրամադրություն ունեինք, տոնում էինք հաղթանակը: Այնտեղ հեռուստացույց կար և մենք ուշադիր հետևում էինք խաղին: Եվ մենք տեսնում ենք, որ գնդակը հայտնվում է դարպասում, որ խաղից դուրս վիճակ չկա, մենք մտածում ենք. «օքեյ, մենք հզոր ենք, բայց այս տղաները… դա վերջն էր», ասել է Տուխելը:

Նմանատիպ նյութեր