211652_close_icon
views-count9472 դիտում article-date 10:32 11-03-2017

Ինչ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցեր ընտրություններին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների հրապարակված հարցումների արդյունքներով առաջին եռյակն անփոփոխ է`«Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, «Ելք» դաշինք: Առաջին հայացքից, տարօրինակ է, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակային արդյունքներով առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, և ոչ` ՀՀԿ-ն: Սակայն, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ինչպես առիթ ունեցել ենք գրելու, ուղղակիորեն կապված էր Հայաստանի քաղաքական կյանք վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքով: Ծառուկյանը պետք է իշխանությունների ձեռքում գործիք դառնար Կարեն Կարապետյանին զսպելու, նրա հնարավոր քաղաքական ծրագրերն ու հավակնությունները հակակշռելու համար: Կոնկրետ այս փուլում Ծառուկյանի միջոցով Կարեն Կարապետյանին թույլ չի տրվում շատ ոգևորվել իր 80 տոկոս վարկանիշով: Փորձենք այնուամենայնիվ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանը այս ընտրություններից առաջ չվերադառնար քաղաքականություն: Շատ բան չէ, ընդամենը «Ելք» դաշինքը քարոզարշավի սկզբում կհայտնվեր երկրորդ տեղում` մինչև քարոզչության ավարտը առաջին հորիզոնականը գրավելու ռեալ հեռանկարով: Ճիշտ է, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին խնդրեց մոռանալ ամեն ինչ և վերադառնալ, «Ելք» դաշինք գոյություն չուներ: Բայց կային դաշինքի լիդերները, կար Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը, պաշտոնից նոր հեռացած պաշտպանության նախարարը: Ու չէր բացառվում, որ նրանցից որևէ մեկը պարտիան հաջող կխաղար և հաղթանակի շանսեր կստանար, ինչպես փաստորեն եղավ «Ելք»-ի դեպքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր