8040 դիտում
21:56 11-03-2017
Դավիթ Թորոսյան. Հավաքականի առաջին համարներն աստիճանաբար մարզավիճակ են ձեռք բերում
Մարտի 14-ից 17-ը Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվելու է բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցելու են Հովհաննես Դանիելյանը՝ 49 կգ քաշային կարգ, Գոռ Երիցյանը՝ 69 կգ եւ Վազգեն Շահվերդյանը՝ 81 կգ:
Բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ Սոչիում կայացած «Ստրանջայի» մրցաշարից հետո որոշել են առաջատար բռնցքամարտիկներին հանգիստ տալ.
«Թիմը Գերմանիա մեկնելու է մարտի 13-ին՝ իմ օգնական Վահան Ադիլխանյանի ղեկվարությամբ: Կազմը կարող էր ավելի մեծ լինել, սակայն որոշ մարզիկների հետ վիզայի խնդիրներ առաջացան: Հովհաննես Դանիելյանը ռինգ է վերադառնում վնասվածքից հետո: Մինչեւ իմ` հավաքական գալը, նա մեկ անգամ մասնակցել է միջազգային մրցաշարի»,-ասաց գլխավոր մարզիչը:
Դավիթ Թորոսյանն ընդհանուր առմամբ գոհ է «Ստրանջայի» արդյունքից՝ նկատի ունենալով, որ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց.
«Ես մի քանիսից ավելի շատ սպասելիքներ ունեի, սակայն Բաչկովի մեդալը ծածկում է ամեն ինչ: Հավաքականի առաջին համարներն օլիմպիական խաղերից հետո աստիճանաբար մարզավիճակ են ձեռք բերում եւ ապագայում պետք է ավելի բարձր մակարդակ բարձրանան»,-ասում է Դավիթ Թորոսյանը:
Փետրվարին հետաձգված Հայաստանի երիտասարդական առաջնությունը կանցկացվի մոտ ապագայում: Ժամկետները, ինչպես պատանեկան առաջնության դեպքում, հայտնի կդառնան շուտով, իսկ մեծահասակների առաջնությունը կկայանա տարեվերջին:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
21:03 26-08-2014
«Ռեալ»-ը դեռ լավ մարզավիճակ ձեռք չի բերել. Անչելոտի
1356 դիտում
15:24 02-11-2014
«Ռեալ»-ը անհավանական մարզավիճակ է հավաքել. Մոդրիչ
1188 դիտում
11:29 29-10-2014
Երիտասարդ հանրապետականները ձեռք են բերում քաղաքագիտական նոր գիտելիքներ
Այս բաժնից
3121 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
2038 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ
1132 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ