Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան
Մարտի 12-ին, ժամը 06:51-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ВАЗ 2107 մակնիշի 59 S S573 պետհամարանիշով ավտոմեքենան: