47967 դիտում
21:09 12-03-2017
Հայաստանի «Այկիկենդո» կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը ապացուցեց, որ նրա սաները ապագա առյուծ-զինվորներ են թե իրենց դուխով, թե իրենց զարգացվածությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը։ Մրցաշարի նպատակն էր համալրել հավաքական թիմ, որը կմասնակցի 2017 թ․-ի Կովկասի, Եվրոպայի, Եվրասիայի, աշխարհի և միջազգային առաջնություններին ։
Մասնակցում էին Հանրապետության բոլոր մարզերի և Երևանի տարբեր համայնքների ուժեղագույն մարզիկ-մարզուհիները ։
Բացման արարողության ժամանակ կրտսեր մարզիկները գեղեցիկ ցուցադրական ելույթներով հանդես եկան ։
Պատվավոր հյուրերի շարքում եին գեներալներ, սպորտի վարպետներ և բարձրաստիճան այլ հյուրեր ։
Հիացմունքով էին արտահայտվում պատվավոր հյուրերը մեր մարզիկների ցուցադրած տեխնիկական և մենամարտական աշխատանքի համար ։
Մենամարտերի ավարտից հետո պարգևատրվեցին մրցանակակիր մարզիկները և թիմային հաղթողները ։
Թիմային հաշվարկով 1-ին տեղ գրավեցին Գավառի մասնաճյուղի սաները, մարզի՝չ Արաքս Մարգարյան։
2-րդ տեղ Ջրվեժի մասնաճյուղի թիմը, մարզիչ՝ Սևակ Մնացականյան։
3-րդ տեղ Շենգավիթ համայնքի թիմը, մարզիչ՝ Սպարտակ Ծատուրյան ։
Ֆեդերացիայի նախագահ ՝ Դ. Աթանեսյանի խոսքով մրցաշարը համարվում է կայացած, մարզիկների որակները գնալով ավելի է արհեստավարժ դառնում և պատրաստվում են մասնակցել մարտի 19-ին Թբիլիսիում կայանալիք Մուայ Թայ ոճի միջազգային առաջնությանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 656+
656+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18569 դիտում
16:32 09-10-2016
Տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 9-րդ բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ