211652_close_icon
views-count8123 դիտում article-date 19:40 23-05-2015

Ավարտվեց Հայաստանի Այկիկենդո կարատեի Երևան քաղաքի բաց առաջնությունը. լավագույնները համալրեցին ֆեդերացիայի հավաքականի շարքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 23-ին, «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց Հայաստանի Այկիկենդո կարատեի Երևան քաղաքի բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի մարզադպրոցների 6-16 տարեկան 180-200 սաներ` Հայաստանի բոլոր մարզերից: Պատվավոր առաջին տեղը գրավեցին և ոսկե մեդալակիրներ դարձան 10-11 տարիքային խմբում, C քաշային կարգում՝ Հովհաննես Մինասյանը, Վարդգես Մաթևոսյանը, Գրիգոր Բալիկյանը: 12-13 տարիքային խմբում՝ D6 քաշային կարգում, ոսկե մեդալակիր դարձավ Ալեքս Դարբինյանը: 14-15 տ.խ E3 ք.կ՝ Սերգեյ Ծառուկյանը: 14-15տ.շ E2 ք.կ` Սմբատ Սիրավյանը: 10-11տ T5 ք.կ`Արթուր Մադոյանը: 8-9տ.խ B2 ք.կ` Նարեկ Ներսեսյանը, Վաչե Մաթևոսյանը: 6-7 տ.խ A4 ք.կ Դավիթ Խաչատրյանը: 14-15տ.խ E7 ք.կ ոսկե մեդալակիր դարձավ Ալբերտ Կուրշուդյանը: Արդեն բարի ավանդույթի համաձայն՝ այս անգամ եվս ֆեդերացիայի շարքերը համալրվեցին նոր անդամներով՝ ի դեմս Արմենիա TV -ի սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի և սիրված ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ովքեր ստացան շնորհակալագրեր, և հանդիսավորությամբ դարձան Այկիկենդո ֆեդերացիայի պատվավոր անդամներ: Ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, սեւ գոտի 5-րդ դան Դավիթ Աթանեսյանը նշեց, որ սույն թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը պատրաստվում է մեկնել Կիպրոս՝ մասնակցելու Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Իսկ մինչ այդ, այս ամռանը հավաքականը պատրաստվում է ուսումնամարզական հավաքի, որը տեղի կունենա Մոլդովայում: Նշենք, որ Հայաստանի Այկիկենդո կարատեի Երևան քաղաքի բաց առաջնությունը տեղի ունեցավ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանի բարձր հովանու ներքո: Ի դեպ, արդեն շատ շուտով Այկիկենդո ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանի և Ձեռնամարտի աշխարհի չեմպիոն, 6-րդ դան Մասուդ Մահակիի համատեղ ջանքերով Իրանի Իսլամական Հանրապետությունում կբացվի Հայաստանի Այկիկենդո Կարատեի ֆեդերացիայի մասնաճյուղ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/23/53947/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել էր Հայաստանի Այկիկենդո կարատեի Երևան քաղաքի բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի մարզադպրոցների տարբեր տարիքային խմբերի սաները` Հայաստանի բոլոր մարզերից: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+

Նմանատիպ նյութեր