Չեմպիոնների լիգա. Այսօր «Լեսթերի» հերթն է հրաշք գործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի 2 պատասխան հանդիպում: Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի պորտուգալական «Պորտուին»: Իտալացիները առաջին խաղում հաղթել էին 2:0 հաշվով և արտառոց ինչ որ բան տեղի չունենալու դեպքում հանգիստ պետք է հաղթահարեն պորտուգալական արգելքը:
Մյուս խաղում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» կընդունի «Սևիլիային»: Իսկ այստեղ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Առաջին խաղում` Իսպանիայում, «Լեսթերը» պարտվեց 1:2 հաշվով: Սակայն դա թիմի վերջին խաղն էր Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ:
Իտալացուն պաշտոնանկ անելուց հետո «Լեսթերը» հիշեցրեց իր չեմպիոնական կարգավիճակի մասին` ԱՊԼ-ում 2 անընդմեջ հաղթանակ տանելով, այդ թվում` «Լիվերպուլի» նկատմամբ: Այնպես որ, անգլիացիներն այսօր կարող են շարունակել իրենց հաղթարշավը:
2 հանդիպումն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
[/b]«Յուվենտուս» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)
«Լեսթեր» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա)