3506 դիտում
09:35 15-03-2017
ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանն աշխատում է ՀՅԴ-ի օգտին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը թեև ՀՀԿ խորհրդի անդամ է, սակայն ԱԺ այս ընտրություններում աշխատում է ՀՅԴ-ի օգտին։
Բանն այն է, որ Վարագյանի եղբայրը՝ Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ Եվ հիմա քաղաքապետ եղբայրն օգնում է փոխմարզպետ եղբորը։ Առավել ևս, որ Արթիկից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաև պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը քաղաքապետի ընտրություններում պարտվել էր Վարագյաններին։ Ու հիմա նրանց միջև լարվածությունը շարունակվում է։
«Ժողովուրդ»–ի հետ զրույցում Պետոյանը դիտարկմանը, թե Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ից է, հիմա ՀՅԴ-ին է աջակցում, ասել է. «Այո՛, այդ իրավիճակն է, չգիտեմ, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, էլի... Ես չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու. եթե հիշում եք՝ ՏԻՄ ընտրություններին ինքը ինքնառաջադրվել էր՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, չգիտեմ, ես իմ կուսակցության որոշումները միշտ էլ հարգել եմ, ենթարկվել եմ»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2469 դիտում
14:44 30-09-2016
Վանաձորցիների 30,3%-ը կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, թեև 44,7%-ը դժգոհ է գործող ՀՀԿ-ական քաղաքապետից. հարցում
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
961 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1279 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»