8521 դիտում
09:47 15-03-2017
Ծեծկռտուք Սևանում` ՀՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստին» հասած տեղեկություններով՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Սևանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սևանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջև:
Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն: ՀՀԿ-ականներին բաժանել է դեպքի վայր հասած ոստիկանությունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել, մոռանալ միջադեպի մասին:
ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը երեկ ողջ օրն անհասանելի էր, իսկ Աշոտ Ավետիսյանը «Փաստին» վստահեցրեց, որ նման բան չի եղել ու չէր կարող լինել: «Նման բան չի եղել Սևանում: Եթե լիներ, ես տեղյակ կլինեի: Մենք Կարեն Բոթոյանի հետ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ ենք, ո՞նց կարող է նման բան լինի»,- հայտարարեց Ավետիսյանը՝ հավելելով. «Նորմալ քարոզարշավ ա գնում, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պայքարում է»: Իսկ միջադեպի վկաները հաստատում են կատարվածը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2153 դիտում
12:32 19-03-2016
ԱՄՆ-ում Թրամփի կողմնակիցների ու հակառակորդների միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել
20843 դիտում
14:55 14-11-2018
Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
961 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1279 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»