211652_close_icon
views-count1620 դիտում article-date 21:12 15-03-2017

Գնումների համակարգում մեր երազանքն է բարձրացնել թափանցիկությունը. ՀՀ ֆինանսների նախարար

Մարտի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ֆինանսերի նախարարի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին «Թրանսփերանսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից գնումների համակարգի կատարելագործման վերաբերյալ ֆինանսների նախարարություն ներկայացված առաջարկությունները, որոնք փոխկապակցված են նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվելիք իրավական ակտերի նախագծերի հետ : Նախարար Վարդան Արամյանը շեշտեց, որ գնումների ոլորտում թևակոխում ենք նոր փուլ, և ֆինանսների նախարարությունը գնալու է նոր բարեփոխումների՝ շեշտը դնելով բովանդակության վրա: Նա նշեց, որ ներկայացվել է թվով 19 առաջարկ, որոնցից 8-ը ֆինանսների նախարարության կողմից ընդունելի են, 5-ը կատարված են, 5-ը չեն ընդունվել և մեկը կատարվել է մասնակի. «Գնումների համակարգում մեր երազանքն է բարձրացնել թափանցիկությունը, քանի որ հանրության հսկողության ներքո բարձրանում է նաև պետական համակարգի պատասխանատվությունը: «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուն քիչ ժամանակ է մնացել, ընտրված է բարձր նշաձող, որն ուժերի լարում և փոխհամագործակցություն է պահանջում», - նշեց նախարարը: Հանդիպման վերջում պայմանավորություն ձեռք բերվեց, որ «Թրանսփերանսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կներկայացնեն նոր առաջարկներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ, որոնք կուսումնասիրվեն և որոնց շուրջ կկազմակերպվի համատեղ քննարկում:

Նմանատիպ նյութեր