3683 դիտում
23:11 25-01-2017
Գնումների ոլորտում գնում ենք հակակոռուպցիոն համարձակ քայլերի. ՀՀ ֆինանսների նախարար
Հունվարի 25-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում հասարակական կազմակերպությունների հետ, որտեղ ներկայացվեցին և քննարկվեցին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված, ինչպես նաև 2017թ-ին նախատեսվող այն գործողություններն ու միջոցառումները, որոնք միտված են կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը, հակազդմանն ու կանխարգելմանը:
Ներկայացվեց նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ս.թ. հունվարի 21-ին ՀՀ վարչապետի ղեկավարությամբ կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում քննարկված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կարգավորման ենթակա ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ամփոփաթերթը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պատրաստվել է ամփոփաթերթ, որով «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված կարևոր փաստաթղթով վեր հանված 36 խնդիրների վերաբերյալ ներկայացված են գերատեսչության դիրքորոշումները և ընդունելի կետերի մասով կատարման կարգավիճակները: Ըստ այդմ՝ բարձրացված խնդիրների մասով նյութում տեղ գտած 36 առաջարկից 18-ը կատարված է: Թվով 6 առաջարկ ընդունելի չէ և կատարման ընթացքում է. դրանք արտացոլված են կառավարության ծրագրում, նախարարության գերակա խնդիրներում և միջոցառումների ցանկում: 4 առաջարկ ընդունելի չէ, սակայն այն առումով, որ բարձրացված խնդիրների մասով ռիսկերի նվազեցման այլ գործիքներ են սահմանվել, 1 առաջարկ լրացուցիչ քննարկման կարիք ունի, 7 առաջարկ ավելի լայն է ներկայացված և գնումների ոլորտից դուրս է:
Արամյանի խոսքով իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը և թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը. «Մենք, ուսումնասիրելով նաև միջազգային փորձը, գնումների ոլորտում գնացել ենք համարձակ քայլերի՝ մեծ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոսկե կանոնի 3 սկզբունքների պահպանմանը. դրանք են՝ գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովում, հաշվետվողականության և պատասխանատվության համար համակարգերի ներդրում, հասարակության իրազեկվածություն»:
Հանդիպման ավարտին նախարար Արամյանը նշեց, որ առաջիկայում ևս կկազմակերպվեն նմանատիպ այլ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն «հստակ և չափելի» առաջարկներ՝ միաժամանակ իր գոհունակությունը հայտնելով քննարկման մասնակից ՀԿ-ներին նախաձեռնությունների և համագործակցության համար:
[b]ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3068 դիտում
11:13 26-01-2017
ՀՀ Ֆիննախը գնումների ոլորտում գնում է հակակոռուպցիոն համարձակ քայլերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1620 դիտում
21:12 15-03-2017
Գնումների համակարգում մեր երազանքն է բարձրացնել թափանցիկությունը. ՀՀ ֆինանսների նախարար
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»