18275 դիտում
21:10 15-03-2017
Առաքել Մովսիսյանը թույլ է տվել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ թույլ է տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում:
Համաձայն նշված իրավանորմի պահանջների. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:
ԿԸՀ-ից հայտնում են, որ նշված խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է կուսակցության լիազոր ներկայացուցիչներին եւ պահանջվել դադարեցնել խախտումը եւ հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
18202 դիտում
09:01 05-04-2018
Առաքել Մովսիսյանը հաղորդում է տվել. «Բերետան» գողացողի ինքնությունը չի պարզվել. «Հայկական ժամանակ»
10214 դիտում
12:07 24-05-2014
«Դավայ, դա սվիդանյա». ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը՝ հարբած ԱԺ գալու մասին