18205 դիտում
09:01 05-04-2018
Առաքել Մովսիսյանը հաղորդում է տվել. «Բերետան» գողացողի ինքնությունը չի պարզվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն: Պարզվում է՝ նրա «Բերետա» տիպի ատրճանակը գողացողի ինքնությունը դեռ չի պարզվել:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 1-ին մասով (զենք ռազմամթերք շորթելը): Տռուզյանի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի բնակիչ Առաքել Մովսիսյանը 2018 թվականի փետրվարի 27-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 20-27-ին անհայտ անձը, օգտվելով իրեն պատկանող «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, ավտոմեքենայի սրահում գտնվող ձեռքի պայուսակի միջից գաղտնի հափշտակել է «Բերետա» տեսակի 9մմ տրամաչափի իր անվանական ատրճանակը, որով պարգևատրվել է դեռևս 1993 թվականին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1762 դիտում
16:37 08-08-2014
Ծաղկաձորի հանգստյան տնից 5 հեռուստացույց գողացողի ինքնությունը պարզվել է
18275 դիտում
21:10 15-03-2017
Առաքել Մովսիսյանը թույլ է տվել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում. ԿԸՀ
Այս բաժնից
4870 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են