12207 դիտում
11:26 16-03-2017
Հայաստանն առաջիկա օրերին կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան
«Մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում:
Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց:
Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով:
Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
9974 դիտում
21:00 10-04-2015
Ուշադրություն. Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
33600 դիտում
14:23 13-12-2016
ԱԻՆ-ը նախազգուշացնում է՝ Հայաստանը վաղը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. սպասվում է ինտենսիվ ձյուն և բուք
49465 դիտում
16:26 21-05-2017
Ուշադրություն. հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
Այս բաժնից
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին