211652_close_icon
views-count2935 դիտում article-date 14:53 16-03-2017

Գյուղացիներն այս տարի պետք է վճարեն նախապես, որպեսզի խուսափենք պարտքերի կուտակումներից. նախարար

ՀՀ կառավարության նիստին այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձել է պարարտանյութերի տրամադրման պետական աջակցության ծրագրին: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Այս տարի նախապայման է դրվել, որպեսզի ՀՀ մարզպետարանները ներկայացնեն գյուղացիական տնտեսությունների ցանկ, ովքեր դիմել են պարարտանյութի ձեռքբերման համար, որից հետո նախարարությունը պարարտանյութը կտրամադրի տնտեսություններին: Մենք կունենանք պետաջակցության ծրագրից օգտվողների վերաբերյալ հասցեական տեղեկատվություն: Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարի պետք է վճարումները նախապես կատարեն, որպեսզի խուսափենք պարտքերի կուտակումներից»,- նշել է նախարարը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի պարարտանյութերի մատակարարման մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած 2 ընկերություններ: Պարարտանյութերի ձեռքբերման ծրագրով տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն դրամ: Սուբսիդավորման արդյունքում պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի նախորդ տարվա գներով: Նախարարի տեղեկացմամբ` այս պահին մարզերից մոտ 2000 տոննա պարարտանյութի պահանջարկ է ստացվել: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ գարնանը անհրաժեշտ է իրականացնել հողի հիմնական պարարտացում ֆոսոֆորական և կալիումական պարարտանյութերով, վեգետացիայի ընթացքում, ըստ բույսի պահանջի, սնուցել նաև ազոտական պարարտանյութով:

Նմանատիպ նյութեր