211652_close_icon
views-count2419 դիտում article-date 15:20 17-03-2017

ԱՄՆ-ն հերքել է Հալեպի մզկիթներից մեկի ռմբակոծությանը իր մասնակցությունը և խոստացել հետաքննել դեպքը

Ամերիկյան կողմը հերքել է Սիրիայի Հալեպ քաղաքից ոչ հեռու գտնվող մզկիթը ռմբակոծելու մեջ իրենց ուղղված մեղադրանքները, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել, հաղորդում է Deutche Welle-ը։ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հաստատել է, որ նախօրեին օդային հարվածների է ենթարկվել մի շինություն և թիրախը եղել են այնտեղ գտնվող «Ալ-Քաիդա»-ի գրոհայինները, իսկ մզկիթը գտնվում է շինությունից ընդամենը 15 մետր հեռավորության վրա, սակայն այն չի վնասվել։ Նշենք, որ նախօրեին միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ ամերիկյան ավիացիայի կողմից նետված ռումբերից մեկն ընկել է մզկիթի վրա, որտեղ այդ պահին հավատացյալներ էին հավաքվել՝ երեկոյան աղոթքի համար, զոհվել է առնվազն 42 մարդ։

Նմանատիպ նյութեր