211652_close_icon
views-count6915 դիտում article-date 17:00 03-06-2017

Վրաստանի կառավարությունն ԱՄՆ դեսպանին խոստացել է մանրամասն հետաքննել Մուխտարլըի գործը

Վրաստանի կառավարության պաշտոնական դեմքերը խոստացել են, որ մանրամասն և լիարժեք կհետաքննեն Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի հանգամանքները: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Յան Կելլին՝ պատասխանելով լրագրողների հարցերին․ հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/pol/1496519414.php]apsny.ge[/url]-ն: «Դրանք իրականում լուրջ մեղադրանքներ են: Դրա հետ կապված մենք կապ ենք հաստատել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրաք խոստացել են, որ մանրամասն և կատարելապես կհետաքննեն Աֆղան Մուխտարլըի առևանգան հետ կապված հանգամանքները: Նրանք, իհարկե, գիտակցում են այդ հարցի լրջությունը: Նրանք նաև վստահեցրել են մեզ, որ Վրաստանում բնակվող ադրբեջանցի քաղաքացիների, իրավապաշտպանների անվտանգությանը վտանգ չի սպառնում»,- ասել է դեսպան Յան Կելլին:

Նմանատիպ նյութեր