211652_close_icon
views-count4443 դիտում article-date 18:16 17-03-2017

Հայկ Դեմոյանը լռեց եւ հեռացավ. armtimes.com

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի այսօր` մարտի 16-ին, կայացած տարեկան ընդհանուր ժողովը շրջադարձային ու չնախատեսված ընթացք չունեցավ: Այն անցավ խաղաղ ու մի քիչ էլ ձանձրալի: Մինչդեռ, [url=http://www.armtimes.com/hy/article/107078]սպասվում էր[/url], որ ԳԱԱ համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես է գալու ելույթով կամ հարակից զեկույցով եւ բաժանմունքի մասնագետների ներկայությամբ բարձրաձայնելու է այն ամենի մասին, ինչ մտածում է վերջին տարիներին պետական միջոցներով տպագրվող «Հայոց պատմություն» բազմահատորյակի վերաբերյալ: Դեմոյանի ղեկավարած ինստիտուտը արդեն գրախոսական է հրատարակել իր իսկ խմբագրմամբ եւ բավականին քննադատության ենթարկել բազմահատորյակի երրորդ հատորի երկու գրքերը: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մինչեւ ժողովն ասում էր, որ թեպետ բաժանմունքի ղեկավարությունը չի պատրաստվում իրեն խոսելու հնարավորություն ընձեռել, բայց ինքն, այնուամենայնիվ փորձելու է ձայնի իրավունք ստանալ: Իսկ արդեն ժողովի օրը Հայկ Դեմոյանը նույնիսկ չփորձեց ելույթ ունենալ ու կարճ ժամանակ անց հեռացավ դահլիճից: Նշված գրքերն ավելի վաղ նա համարել էր խոտանվելու ենթակա, քանի որ պարունակում են հակագիտական թեզեր, ունեն նաեւ տեխնիկական բազմաթիվ թերություններ: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով բազմահատորյակին առնչվող մեղադրանքներին, նախ ներկայացրեց իրենց պատասխանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Կոթողային խայտառակություն» գրախոսությանը: Իրենք էլ այդ պատասխանը վերնագրել են «Խայտառակության կոթողը»: «Բոլոր խնդիրներին անդրադարձել ենք հատ-հատ: Այս հատորները Աշոտ Մելքոնյանը չի գրել, գրել են մոտավորապես 60 հայագետներ: Երբ որ ստացվեց այդ գրախոսությունը, մենք հրավիրեցինք մեր բոլոր մասնագետ-հեղինակներին, խնդրեցինք իրենց բաժնի կապակցությամբ տալ պարզաբանումներ, եւ դա նրանք արեցին: Անհատապես ամեն մեկը ներկայացրեց իր կարծիքը, որից հետո դրանք ընդհանրացրինք եւ առանձին գրքույկով տպագրեցինք»,- ասաց նա: Դեմոյանի ու նրա ղեկավարած թանգարանի մասնագետների բովանդակային դիտողությունները չեն ընդունվել, իսկ ահա տեխնիկական բնույթի խնդիրները չեն հերքվում: «Գիտամեթոդական բովանդակային բնույթի ոչ մի դիտողություն իրական հիմք չունի, մեկ առ մեկ դրան անդրադարձել ենք: Մասնագետները ուղիղ մեկ տարի աշխատել են, որպեսզի գտնեն գոնե լեզվաոճական բնույթի սխալներ: Տեխնիկական բնույթի սխալներ կան: Օրինակ` ասենք տեքստում ռուսերն կամ անգլերեն բառ կա, վերջին պահին, տպագրելուց առաջ, երբ որ տպարանը փոխել է տառատեսակը, չի նկատել, որ դրանք վերածել է հիերոգլիֆների: Այդ դիտողությունները միանգամայն ընդունելի են, շնորհակալությամբ ընդունում ենք»,- նշեց Մելքոնյանը: Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/107322]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր