Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց առանց առաջատար խաղացողների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Միդլսբրոն» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մանկունկյանցիները խաղում էին առանց առաջատար խաղացողների` հանդիպումը բաց էին թողնում Մխիթարյանը, Իբրահիմովիչը, Ռունին, Ռեշֆորդը, Էրերան, Պոգբան: Նշենք, որ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ:
Չնայած դրան, «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ կարեւոր հաղթանակ տանել: Թիմի կազմում աչքի ընկան Ֆելաինին, Վալենսիան եւ Լինգարդը:
Այս հաղթանակից հետո Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 52 միավոր, շրջանցեց Լոնդոնի «Արսենալին» եւ վեց ամսվա ընթացքում առաջին անգամ բարձրացավ 5-րդ տեղ:
[b]Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
[/b]«Միդլսբրո» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3
Ռուդի Ժեստեդ, 77 – Մարուան Ֆելաինի, 30, Ջեսի Լինգարդ, 80, Անտոնիո Վալենսիա, 90+3