Այսօր աշխարհը նշում է Երջանկության միջազգային օրը
Այսօր՝ աշխարհում նշվում է Երջանկության օրը; ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր 2012 թվականին: Տոնի նպատակն է ամրապնդել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային է:
Նման օր սահմանելու նախաձեռնությունը պատկանում է Բութանի թագավորիցն Նրա նախաձեռնությամբ ներմուծվել է երկրների զարգացման ևս մեկ ցուցանիշ՝ Համախառն ազգային երջանկության գործակիցը (Gross National Happiness Index):
Երջանկության ինդեքսով չափվում են, թե տնտեսական ձեռբերումները և նորարարությունները ինչպես են անդրադառնում ընդհանուր երջանկության վրա: Այս առումով, ընդհանուր երջանկության համար մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, սոցիալական ծրագրերին, կրթությանը, առողջապահությանը և տեղեկատվական տեխնոլոգիաներին: