211652_close_icon
views-count11309 դիտում article-date 11:13 20-03-2020

Այսօր Երջանկության միջազգային օրն է

2012-ին ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր` նպատալ ունենալով խոստովանել յուրաքանչյուր մարդու կյանքում երջանկության կարեւորությունը եւ սատարել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը ընդհանուր զգացողություն է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար: ՄԱԿ-ում կարծում են, որ այս տոնը կոչված է ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից մեկն է: Այս կապակցությամբ ՄԱԿ-ը բոլոր երկրներին կոչ են անում ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության բարելավման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր