Գանայում հսկայական ծառի տապալվելու հետևանքով 20-ից ավելի դպրոցականներ են մահացել
Գանայի կենտրոնական հատվածում առնվազն 20 դպրոցականներ են մահացել հսկայական ծառի տապալվելու հետևանքով, հաղորդում է mignews.ru-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել Կինտամպո քաղաքի մոտ գտնվող զբոսաշրջիկների սիրելի վայրում՝ ջրվեժի մոտ։
Տեղի փրկարարներն ու ոստիկանները հայտնել են, որ ծառը միանգամից բարձրացած ուժեղ քամու վայր է ընկել և սպանել ջրվեժի տակ լողացող դպրոցականներին։
Նրանց մեջ նաև զբոսաշրջիկներ կան։ Նրանցից 18-ը մահացել են տեղում, իսկ մյուսները ավելի ուշ՝ հիվանդանոցում։
Հաղորդվում է նաև տասնյակ վիրավորների մասին։